ՊՇՌ
Փաշինյանը դուրս է եկել ինքնամեկուսացումից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել ինքնամեկուսացումից ու վերադարձել է աշխատանքի։ Այս մասին Armenpress-ին ասել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետի վարակված լինելու մասին հայտարարվել էր հունվարի 26-ին ու քանի որ ՊՇՌ հետազոտությունից անցել է 7 օր, իսկ Փաշինյանն ամբողջությամբ պատվաստված է, նա դուրս է եկել ինքնամեկուսացումից։
Կազմակերպություններն այցելուների պատվաստված լինելը կամ ՊՇՌ թեստավորված լինելը ստուգելու համար սարքավորումներ ձեռք բերելու կարիք չեն ունենա
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ Նոնա Հայրապետյանը նշել է, որ հանրային սննդի օբյեկտների, գրադարանների, մշակույթի օջախների, թանգարանների, մարզասրահների վերահսկողությունը լինելու է ստուգայցերի միջոցով։ Նոնա Հայրապետյանի խոսքով՝ կազմակերպություններն այցելուների պատվաստված լինելը կամ ՊՇՌ թեստավորված լինելը ստուգելու համար սարքավորումներ ձեռք բերելու կարիք չեն ունենա, քանի…
Քաղաքացին քնել է անցակետում, քանի որ քովիդի ՊՇՌ թեստ չի իրականացվել․ ՄԻՊ
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը Facebook-ի իր էջում գրել է․ Ադրբեջանական ԶՈւ-ն դիտարկման ներքո է պահում նաև Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը․ ՄԻՊ Ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողության պատճառով մարդիկ բազմաթիվ խնդիրների առաջ են․ ՄԻՊ «2021 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին քաղաքացին ահազանգել է, որ ՀՀ պետական սահմանի «Բավրա» անցման կետից չեն կարողանում մուտք գործել…
ԱՆ-ն նոր փոփոխությունը հեռավար աշխատողների համար
ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ներկայացրել է նոր փոփոխություններ` COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոններում։ «ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի հոկտեմբեր 8-ի թիվ 78-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ…
Աշխատողը ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատը գործատուին պետք է ներկայացնի հոկտեմբերի 1-ից 14-ը
Սեպտեմբերի 30-ին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ չպատվաստված աշխատողը ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատը գործատուին պարտավոր է ներկայացնել 14 օրվա ընթացքում՝ հոկտեմբերի 1-14-ն ընկած ժամանակահատվածում։ «Պատվաստման հավաստագրի կամ 14 օրվա ընթացքում ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի առկայության, ինչպես նաև համապատասխան գրանցամատյանների վարման պահանջների խախտումների դեպքում վարչական պատասխանատվության…
Արմեն Սիմոնյանն ու Վարդան Չիլինգարյանը կգործուղվեն Չեխիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ու նախարարության երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության փորձագետ Վարդան Չիլինգարյանը կգործուղվեն Չեխիայի Հանրապետություն (Օլոմոուց)՝ Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգման հարցը քննարկելու, ինչպես նաև նոր տիպի ինքնաթիռների արտադրությանը տեղում ծանոթանալու նպատակով։ Վարչապետի որոշումն ամբողջությամբ՝ ստորև. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության…
Պարտավո՞ր է ուսանողը 14 օրը մեկ ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնել. ԱՆ
Հայաստանի առողջապահության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել հարցի վերաբերյալ՝ արդյո՞ք ուսանողը պարտավոր է յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ: «Ուսանողը պարտավոր չէ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնել COVID-19 ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ»,-ասվում է պարզաբանման մեջ:
Կանադան իր դռները կբացի պատվաստված զբոսաշրջիկների վրա
Կանադան սեպտեմբերին կբացի իր դռները օտարեկրացիների համար, սակայն պայմանով, որ նրանք պատվաստված կլինեն։ 2020 թվականի մարտից Կանադա տուրիստական նպատակներով այցելություները չէին թույլատրվում։ Կանադական իշխանությունը մտադիր են պատվաստել բոլոր դաշնային աշխատակիցներին ՝ ավիաընկերությունների, զբոսաշրջային նավերի և երկաթուղային տրանսպորտի աշխատակիցներին:
Թուրքիայում խստացումներ են․ չպատվաստվածները պետք է ՊՇՌ թեստի պատասխան ունենան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել երկրում նոր սահմանափակումներ կիրառելու մասին՝ պայմանավորված կորոնավիրուսային համաճարակով։ Այս մասին տեղեկանում ենք թուրքական ԶԼՄ-ներից։ Էրդողանն ասել է, որ այսուհետ չպատվաստված քաղաքացիների համար ՊՇՌ թեստը պարտադիր կլինի, եթե նրանց ցանկանում են մուտք գործեր կինոթատրոններին կամ էլ սրճարաններ։ Թուրքիայի ղեկավարը հայտնել է նաև, որ սահմանափակումներ են կիրառվելու ուսումնական կենտրոնների աշխատակիցների համար…
Վերսկսվել է ՀՀ-ից Իսպանիա մեկնելու համար վիզաների տրամադրման գործընթացը
Հայաստանում Իսպանիայի դեսպանությունը տեղեկացնում է, որ Երևանում գործող BLS International Armenia Իսպանիայի վիզաների կենտրոնը հուլիսի 14-ից վերսկսում է մուտքի արտոնագրերի տրամադրումը Հայաստանից Իսպանիա մեկնել ցանկացող զբոսաշրջիկներին։ Նշվում է, որ Իսպանիա մուտք գործելիս պատվաստված լինելը պարտադիր չէ, բավարար է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական արդյունքը։ Իսպանիայում հուլիսի 13-ի դրությամբ ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակի 3,971,124 դեպք, որից…
Ան-ը ներկայացրել է, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՀՀ մուտք գործելու համար
Հուլիսի 12-ին ՀՀ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՀՀ մուտք գործելու համար: «Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս. · Կա՛մ ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72-ժամյա վաղեմության սերտիֆիկատ, · Կա՛մ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված…
Ֆրանսիայում կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել
Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Բրետանի շրջանում հիվանդանոցներից մեկի 8 հիվանդ վարակվել է կորոնավիրուսի նոր շտամով։ Նշվում է՝ նոր շտամը չի հայտնաբերվում ՊՇՌ թեստի միջոցով: Մասնագետները պարզել են, որ վարակակիրների մոտ հայտնաբերվել են հիվանդության ախտանշաններ, սակայն ՊՇՌ թեստը բացասական արդյունք է ցույց տվել: Անհրաժեշտ է եղել իրականացնել արյան շճաբանական հետազոտություն, որն էլ հենց դրական…
Վրաստանի օդային սահմանը բացվում է ՀՀ-ի ու ևս 5 երկրի համար
Մարտի 1-ից ընդլայնվում է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են օդային ճանապարհով Վրաստան մեկնել` կորոնավիրուսի բացասական թեստով: Այժմ Վրաստան կարող են մեկնել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի և Ռուսաստանի քաղաքացիները։Կարգավորումները վերաբերում են միայն օդային սահմանին: Ցամաքային ու ծովային ուղիները Վրաստանը զբոսաշրջիկների համար դեռ փակ է պահում: Aliq.ge-ի հաղորդմամբ՝ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է հատուկ…
Բայդենի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել
ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի կորոնավիրուսի կրկնակի թեստավորման արդյունքը բացասական է եղել։ Այս մասին հայտնում են Բայդենի շտաբից։ Նշվում է, որ նա երկրորդ անգամ ՊՇՌ թեստավորում է անցել, որի արդյունքում ինֆեկցիա չի հայտնաբերվել։ Առաջին թեստը նույնպես բացասական է արդյունքով է եղել։















