պոլիտեխնիկական համալսարան
Պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը հաստատվել է
ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է Պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը՝ ներառելով պետական, մասնավոր և ուսանողական ներկայացուցիչներ։
Պոլիտեխնիկական համալսարանում սպասվում է մինչև 95.5%-ով աշխատավարձի բարձրացում
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատվել է պրոֆեսոր, գիտությունների դոկտորի և պրոֆեսոր, գիտությունների թեկնածուի տարակարգերի համար մեկ ակադեմիական ժամի աշխատավարձի բարձրացումը: Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացնում է Տիգրան Ավինյանը: Որոշման համաձայն՝ պրոֆեսոր, գիտությունների դոկտորի մեկ ակադեմիական ժամի աշխատավարձը բարձրանում է 75.1%-ով, իսկ պրոֆեսոր, գիտությունների թեկնածուի մեկ ակադեմիական ժամի աշխատավարձը՝ 95.5%-ով։ Արդյուքնում՝…
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվել է «Խելացի լուծումների» կենտրոնը
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության նախաձեռնությամբ և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցությամբ այսօր բացվել է «Խելացի լուծումների» կենտրոնը: Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և հյուրեր: «Այս ծրագիրը գործատուների և…
ՊՎԾ-ն ավարտել է ուսումնասիրությունը Պոլիտեխնիկական համալսարանում
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ավարտել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում իրականացվող ուսումնասիրությունը։ Ուսումնասիրության ենթակա ժամանակահատվածը ներառել է 2015-2019 թվականները: Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են խնդիրներ գնումների որոշ ընթացակարգերի, ձեռք բերված գույքի նպատակային օգտագործման, ինչպես նաև ուսանողական սննդի կետում սննդապահովման կազմակերպման գործընթացներում։ Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքը և վերջինիս վերաբերյալ վերահսկվող օբյեկտի կարծիքն ուղարկվել է Հայաստանի Հանրապետության…
Գերմանական և հայկական համալսարանների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Քյոլնի տեխնիկական համալսարան: Գերմանական առաջատար ուսումնական հաստատության ղեկավար կազմի հետ հանդիպումից և գիտական ոլորտում կապերի զարգացման հեռանկարների քննարկումից հետո վարչապետ Փաշինյանի ներկայությամբ Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են համալսարանի ռեկտոր պրոֆեսոր դր. Շտեֆան Հերցիգը…
Հովիկ Մուսայելյանն ընտրվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Այսօր տեղի ունեցավ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: Օրակարգում երկու հարց էր`խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություն: Հոգաբարձուների խորհրդի նախագահի միակ թեկնածու առաջադրվեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Նա միաձայն ընտրվեց «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Հոգաբարձուների խորհրդի քարտուղարի ընտրությունից հետո ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը կներկայացնի «Հայաստանի ազգային…







