Պոկեր
ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանի Վաղարշյան փողոցի շենքերից մեկում, առանց պետական գրանցման և հատուկ թույլտվության՝ լիցենզիայի, կազմակերպվում են «պոկեր» կենդանի խաղեր, ինչպես և ապօրինի կերպով շրջանառվում են տարբեր տեսակի թմրանյութեր, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Տեղեկությունների հիման վրա ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի…
MLS-ի հերթական տուրի շրջանակներում միմյանց հետ են մրցել «Լոս Անջելեսը», որի կազմում է նաև ուրուգվահայ Դիեգո Ռոսի Մարաշլյանը, ու «Լոս Անջելես Գելեքսին»։ Տան տերերին հաջողվել է 6-2 հաշվով հաղթանակ տանել, իսկ Մարշլյանին գրանցել պոկեր։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի ժամանակ «Ատալանտայի» հարձակվող Խոսիպ Իլիչիչը 4 գոլ խփեց։ «Վալենսիայի» հետ պատասխան խաղի ժամանակ նա 4 գոլ ուղարկելով իսպանական թիմի դարպաս, դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի արտագնա խաղում կարողացավ պոկեր ձևակերպել:
Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալել էր Մյունխենի «Բավարիային» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում։ Հանդիպումը գերարդյունավետ ընթացավ։ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում գերմանական ակումբը աննկատ թողեց մրցակցին։ «Տոտենհեմ»-ին առաջ մղեց Սոն Հին Մինը հանդիպման 12-րդ րոպեին, իսկ 15-րդ րոպեին Յուշուա Կիմիխը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ 45-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին առաջ մղեց մյունխենցիներին։ Երկրորդ խաղակեսն էլ ավելի արդյունավետ էր։ 53-րդ և…
Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներ Ժերար Պիկեն և Արտուրո Վիդալը մասնակցել են պոկերի միջազգային մրցաշարի: Այս մասին հայտնում է իսպանական AS-ը: Բարսելոնայում տեղակայված կազինոներից մեկում Պիկեին և Վիդալին հաջողվել է մեծ գումար շահել: Նշվում է, որ ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը կես միլիոն դոլար է շահել մրցաշարում: Հավելենք, որ Ժերար Պիկեն պոկերի մեծ սիրահար է, և սա առաջին դեպքը չէ,…
Բացահայտվել է պոկեր խաղի մրցաշարերն առանց լիցենզիայի կազմակերպելու գործունեություն Ընկերությանն առաջադրվել է 1 մլրդ 650 մլն դրամ Լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու փաստի պարզաբանման նպատակով, համագործակցելով տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության հետ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը «Սենատոր Սպորտ» ՍՊԸ–ի նկատմամբ իրականացրել է oպերատիվ–հետախուզական միջոցառումներ: Արդյունքում պարզվել է, որ ընկերությունը Ծաղկաձորում գործող «Գոլդեն Փելիս»…