ՊՍԺ-Անժե
Մբապեն վնասվածք է ստացել. Տուխել
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն նոր վնասվածք է ստացել: Այս մասին հայտնել է փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը: «Կիլիանը չի կարող մեզ օգնել «Անժե»-ի դեմ խաղում: Դա նրա նախորդ վնասվածքի կրկնությունը չէ: Նրան ժամանակ կպահանջվի վերականգնման համար» , – գերմանացի մասնագետի խոսքերն է փոխանցում AS-ը: