պրոռեկտոր
ԵՊՀ-ում ուսանողները ավարտական աշխատանքները կպաշտպանեն առցանց
ԵՊՀ-ի ուսուցման կառավարման հարթակում (http://e-learning.ysu.am) պաշտպանություններն առցանց կազմակերպելու նպատակով յուրաքանչյուր ուսումնական ծրագրի համար ստեղծվել է առանձին վիրտուալ տարածություն, ինչպես նաև մշակվել են ուղեցույցներ: ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի ուսումնական նոր տեխնոլոգիաների լաբորատորիայի կողմից ստեղծված վիրտուալ տարածություններում հնարավոր է իրականացնել ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի նախապաշտպանությունները և պաշտպանությունները: Վիրտուալ այդ տարածքներում քայլերի հաջորդականությունը մշակվել է՝…
Իմ նշանակումը նախարարի համակուրսեցին լինելու հետ կապ չունի․ ԵՊՀ պրոռեկտոր
ԵՊՀ Միջազգային համագործակցության և հասարակայնության կապերի գծով պրոռեկտոր, Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ընկեր Արթուր Իսրայելյանը անդրադարձել է ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանի այն գրառմանը, թե ինքը թույլ չի տալիս «ընդդիմադիր» նյութեր տեղադրել ԵՊՀ կայքում: «Դրանք աշխատանքային կարգավորումներ էին, միայն աշխատանքային կարգավորումների մասին է խոսքը, այլ բառ չէի օգտագործի»,-ասել է Արթուր…
ԵՊՀ ճշգրիտ և բնագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր է նշանակվել Ռաֆայել Բարխուդարյանը
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ճշգրիտ և բնագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր է նշանակվել ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի նախկին տնօրեն, ԵՊՀ ասիստենտ Ռաֆայել Բարխուդարյանը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի պետական համալսարանի պաշտոնական կայքից: Ռաֆայել Բարխուդարյանն ավարտել է ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետը, 2004-2007 թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում: 2007…
ԵՊՀ երեք պրոռեկտորներ ազատման դիմում են ներկայացրել
ԵՊՀ 3 պրոռեկտորներ՝ Ռուբեն Մարկոսյաննը, Մենուա Սողոմոնյանն ու Արսեն Բաբաջանյանը, ազատվել են պաշտոնից: Այս մասին լրատվամիջոցներին է հայտնել ԵՊՀ ռեկտորի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը: Նա նաև նշեց, որ պրոռեկտորները ծանուցագրեր են ստացել, ինչից հետո էլ ազատման դիմումներ են գրել: Պատճառն, ըստ խոսնակի, իրականացվող կառուցվածքային փոփոխություններն են:
Արամ Սիմոնյանի հեռացումից զատ չի նկատվում որևէ պլան՝ կապված կադրային քաղաքականության և բուհի առողջացման հետ. Ռեստարտ
Restarttimes.am-ը գրում է. Օրերս ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Չեմ ցանկանում խորասուզվել հրաժարականի պատճառների, դերակատարների, այդ որոշման կայացման հիմքերի և այլնի մեջ․ միայն ցանկանում եմ հիշեցնել, որ ԵՊՀ-ի հետ կապված բացասական երևույթների միակ կրողը պարոն Սիմոնյանը չէ։ Այո, նախկին ռեկտորը կանգնած էր կուսակցականացված համակարգի վերևում, բայց այդ համակարգի գոյությունն ու ի…
Մենուա Սողոմոնյանը նշանակվել է ԵՊՀ պրոռեկտոր
ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: Այս մասին տեղեկացնում են ԵՊհ լրատվական ծառայությունից: Մենուա Սողոմոնյանն ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2004-2007 թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում: Նշենք, որ նա 2011 թ.-ից եղել է ԵՊՀ գիտական քարտուղարը: Մենուա Սողոմոնյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է միջազգային քաղաքականության…