Պրո արտոնագիր
ՀՖՖ-ն մարզչական ՊՐՈ արտոնագիր է տվել 7 մարզիչների
Մարզչական ՊՐՈ արտոնագիր ունեցող մարզիչների թիվն ավելացավ ևս 7-ով: Ավարտվեց ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացը: Դեռևս հուլիսի 5-ին մեկնարկած դասընթացն առաջին անգամ անցկացվեց ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի ղեկավարությամբ: Դասընթացի 18 ամիսների ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան խորացնել իրենց գիտելիքներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սպորտային հոգեբանությունը և բժշկությունը, տաղանդի բացահայտումը, ակումբներում խաղացողների զարգացման երկարաժամկետ ծրագրերը, բարոյականությունը…

