Ջադդալ Ալիբեկով
Ռուսաստանում ընթացքող MMA-ի ACA Young Eagles 12 մրցաշարի ընթացքում ուշագրավ դեպք է գրանցվել։ Eurosport-ի հաղորդմամբ՝ Ջադդալ Ալիբեկով ու Ալիմ Գուգովի մենամարտից հետո ծեծկռտուք է սկսվել ութանկյունում։ Ըստ աղբյուրի՝ մրցավարը հաղթանակ է շնորհել Ալիբեկովին, որը դուր չի եկել Գուգովի երկրպագուներին։ Արդյունքում՝ բողոքի ալիքն ի վերջո հանգեցրել է ծեծկռտուքի։ Վերջինս հնարավոր է եղել դադարեցնել անվտանգության աշխատակիցների ջանքերով։…