Ջամալ Խաշոգ
Սաուդցի վարձու մարդասպանների և նրանց զոհ դարձած լրագրող Ջամալ Խաշոգիի միջև սարսափելի խոսակցությունների ձայնագրություններն առաջին անգամ հրապարակվել են թուրքական Sabah թերթում: Խոսակցություններն արձանագրվել են 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ստամբուլի հյուպատոսարանում: Լրագրողի սպանության ձայնագրությունը ձեռք է բերվել Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) կողմից և փոխանցվել է միջադեպի հետաքննություն իրականացնող համապատասխան թուրքական իշխանություններին, ինչպես նաև միջազգային պաշտոնյաներին…