Ջանլուկա դի Մարցիո

  • Միլանի ֆուտբոլիստը Բարսայի համար բուժզննում է անցել

    Միլանի ֆուտբոլիստը Բարսայի համար բուժզննում է անցել

    Իտալական «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն բուժզննում է անցել կատալոնական «Բարսելոնայի» համար։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ Նա նշում է, որ 25-ամյա կոտդիվուարցին բուժզննումն անցել է Շվեյցարիայում։ Ըստ լրագրողի՝ Կեսիեն «Բարսա» կտեղափոխվի ամռանը, երբ ավարտվի ֆուտբոլիստի ու «Միլանի» միջև այժմ գործող պայմանագիրը։ Իսպանական ակումբը ֆուտբոլիստին տարեկան կվճարի 7 միլիոն եվրո, իսկ պայմանագրի ժամկետը…

  • Ջեկոն այսօր կդառնա Ինտերի ֆուտբոլիստ

    Ջեկոն այսօր կդառնա Ինտերի ֆուտբոլիստ

    «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն այսօր բուժզննում կանցնի «Ինտերում» ու պայմանագիր կկնքի միլանյան ակումբի հետ։ Այս մասին հայտնել է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ Նա նշել է, որ Ջեկոյի գործակալն արդեն «Ինտերի» ղեկավարության հետ ճշգրտել է պայմանագրի բոլոր կետերն ու գործարքի մանրամասները։ Ջեկոն միլնյան ակումբի հետ կկնքի 2 տարվա պայմանագիր։

  • Յուվեն ու Սուարեսը համաձայնության են եկել

    Յուվեն ու Սուարեսը համաձայնության են եկել

    Իտալական «Յուվենտուսն» ու կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը համաձայնության են եկել ուրուգվայցու տեղափոխության ու կողմերի միջև կնքվելիք պայմանագրի շուրջ։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ Նշվում է, որ այժմ ֆուտբոլիստն ու թուրինյան ակումբը պետք է բանակցություններ վարեն «Բարսայի» հետ։

  • Սուարեսը՝ Այաքսի ուշադրության կենտրոնում

    Սուարեսը՝ Այաքսի ուշադրության կենտրոնում

    Մամուլում խոսակցություններ են սկսել շրջանառվել, որ Լուիս Սուարեսը կարող է հեռանալ կատալոնական «Բարսելոնայից»։ Նշվում է, որ ակումբի նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի մեջ ծրագրերի մեջ ուրուգվայցին չի մտնում։ Այս ֆոնին լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն հայտարարել է, որ Սուարեսին ցանկանում է ձեռք բերել հոլանդական «Այաքսը»։ Նշվում է, որ նրանք ֆուտբոլիստին առաջարկում են 3 միլիոն եվրո։ Ըստ…

  • Ինտերը բանակցում է Նդոմբելեի տրանսֆերի շուրջ

    Ինտերը բանակցում է Նդոմբելեի տրանսֆերի շուրջ

    Իտալական «Ինտերի» ուշադրության կենտրոնում է հայտնվել «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Տանգի Նդոմբելեն։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիով։ Ըստ նրա՝ միլանյան ակումբն արդեն սկսել է բանակցությունները։ Միաժամանակ, 23-ամյա կիսապաշտպանը ավելի վաղ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ջոզե Մոուրինյոյին հայտնել է, որ չի ցանկանում շարունակել թիմում աշխատանքը պորտուգալացի մասնագետի ղեկավարության ներքո։ Նշվում է նաև, որ «Ինտերը» Նդոմբելեի…

  • Աշրաֆ Հակիմին արդեն պայմանագիր է ստորագրել Ինտերի հետ

    Աշրաֆ Հակիմին արդեն պայմանագիր է ստորագրել Ինտերի հետ

    Լրագրող Ջանլուկա դի Մարցիոն հայտնում է, որ «Ռեալի» պաշտպան Աշրաֆ Հակիմին արդեն պայմանագիր է ստորագրել «Ինտերի» հետ։ Պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամկետով։ Դեռևս «Ինտերը» պաշտոնական հայտարարություն չի արել տրանսֆերի մասին։ Հիշեցնենք, որ նախորդ երկու մրցաշրջաններում մարոկացի պաշտպանը վարձակալությամբ հանդես էր գալիս «Բորուսիա» Դորտմունդի կազմում։ Մինչ այս հայտնի էր, որ «Ինտերը» 40 միլիոն եվրո է վճարելու պաշտպանի…

  • Գատուզոն ժամանեց նապոլիի գրասենյակ

    Գատուզոն ժամանեց նապոլիի գրասենյակ

    Իտալացի մասնագետ Ջենարո Գատուզոն ժամանել է «Նապոլիի» գրասենյակ, որպեսզի պայմանագիր կնքի ակումբի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ Նշվում է, որ Գատուզոյի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված կլինի մինչև մրցաշրջանի ավարտը։ Հիշեցնենք, որ ակումբը նախօրեին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել էր Կառլո Անչելոտիին։

  • Մանջուկիչը կարող է կարիերան շարունակել ՄԼՍ-ում. Ջանլուկա Դի Մարցիո

    Մանջուկիչը կարող է կարիերան շարունակել ՄԼՍ-ում. Ջանլուկա Դի Մարցիո

    «Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչը կարող է կարիերան շարունակել «ՄԼՍ»-ում։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ Տեղափոխության մասին համաձայնագիրը ամենայն հավանականությամբ կստորագրվի մոտ օրերս։ Ենթադրվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված ակումբը Լոս Անջելեսն է: Եթե 33-ամյա խորվաթը համաձայնի տեղափոխվել ՄԼՍ, ապա նա կկարողանա մասնակցել միայն թիմի մարզումներին, քանի որ Ամերիկայի լիգայում տրանսֆերային պատուհանը այժմ…

  • Կավանիի և Մբապեի վնասվածքները ստիպել են ՊՍԺ-ին բանակցություններ սկսել Յուվեի հետ

    Կավանիի և Մբապեի վնասվածքները ստիպել են ՊՍԺ-ին բանակցություններ սկսել Յուվեի հետ

    Էդիսոն Կավանիի ու Կիլիան Մբապեի վնասվածքներն անհանգստացրել են ՊՍԺ-ի ղեկավարությանը ու այս առիթով նրանք մտադիր են կարճ ժամանակահատվածում ակումբ հրավիրել «Յուվենտուսի» ռմբարկուին․ խոսքը Մարիո Մանջուկիչի մասին է։ Ֆրանսիական ակումբին անհանգստացնում է նաև Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակը ու ստիպում նրանց շտապել։ Մանջուկիչը պետք է համալրի հարձակման գիծը։ Ըստ լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի պաշտոնական կայքի՝ ՊՍԺ-ն արդեն…

  • Յուվենտուսի երիտասարդ ֆուտբոլիստը կտեղափոխվի Էվերտոն․ Դի Մարցիո

    Յուվենտուսի երիտասարդ ֆուտբոլիստը կտեղափոխվի Էվերտոն․ Դի Մարցիո

    Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի տեղեկություններով՝ «Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Քինը մոտ է «Էվերտոն» տեղափոխվելուն։ Նշվում է, որ կողմերը համաձայնության են հասել տրանսֆերի կայացման շուրջ։ Այն կարժենա 30 միլիոն եվրո։ Սակայն, բոնուսների հաշվին կարող է գումարը աճել մինչև 40 միլիոն եվրո։ Ըստ աղբյուրի՝ 19-ամյա ֆուտբոլիստը վաղը բուժզննում կանցնի անգլիայում։ Նա անգլիական ակումբում տարեկան կստանա 3 միլիոն եվրո…

  • Ռաբիոն վաղը պայմանագիր կկնքի Յուվենտուսի հետ. Ջանլուկա դի Մարցիո

    Ռաբիոն վաղը պայմանագիր կկնքի Յուվենտուսի հետ. Ջանլուկա դի Մարցիո

    Լրագրող Ջանլուկա դի մարցիոյի տեղեկություններով՝ ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն վաղը պայմանագիր կկնքի «Յուվենտուս»-ի հետ ու շուտով կհամալրի իտալական ակումբի շարքերը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Ռաբիոյի պայմանագիրը կլինի քառամյա, ըստ որի՝ նա կստանա 7 միլիոն եվրո։ Նշվում է նաև, որ կիսապաշտպանը հուլիսի 1-ին բուժզննում կանցնի Իտալիայում։ Հավելենք նաև, որ Ռաբիոյի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այսօր։

  • Բուֆֆոնը մոտ է Յուվենտուս վերադառնալուն

    Բուֆֆոնը մոտ է Յուվենտուս վերադառնալուն

    ՊՍԺ-ի և «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը մոտ է թուրինյան ակումբ վերադառնալուն։ Այս մասինի տեղեկացնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։ Նշվում է, որ լեգենդար դարպասապահը համաձայնել է դառնալ Վոյցեխ Շեսնիի փոխարինողը, իսկ դարպասապահ Մատիա Պերին, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանում կհեռանա «Յուվենտուսից»։ Հիշեցնենք, որ Բուֆֆոնը մինչև ՊՍԺ տեղափոխվելը 17 տարի եղել է թուրինյան ակումբի հիմնական դարպասապահը։…