Ջեք Սալիվան
ԱՄՆ-ում հանդիպել են Բայդենի խորհրդականն ու Էրդողանի խոսնակը
ԱՄՆ-ում հանդիպել են նախագահ Ջո Բայդենի անվտանգության գծով խորհրդական Ջեք Սալիվանն ու Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Կողմերը նաև անդրադարձել են թուրք-ամերիկյան հարաբերություններին ու դրանց զարգացմանը։

