Ջոնաթան Բարնետ
Գարեթ Բեյլը չափազանց մոտ է արքայական ակումբը լքելուն
«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը հայտնել է, որ ֆուտբոլիստը երբեք այսքան մոտ չի եղել ակումբը լքելուն։ «Տեղափոխություն «Տոտենհե՞մ»։ Ես կարող եմ ասել, որ առանց կասկածի, Գարեթը երբեք «Ռեալից» հեռանալուն այսքան մոտ չի եղել վերջին 7 տարիների ընթացքում»,- նշել է ֆուտբոլիստի գործակալը։ Մինչ այս «Ռեալի» և «Տոտենհեմի» միջև բանակցությունները շարունակվում են։
Բեյլի գործակալը՝ ֆուտբոլիստի հավանական տեղափոխության մասին
Գարեթը ոչ մի տեղ չի հեռանա «Ռեալ»-ից։ Այս մասին հայտարարել է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը՝ խոսելով ֆուտբոլիստի՝ իսպանական ակումբից հնարավոր տեղափոխության մասին: «Գարեթը հետաքրքրված չէ MLS տեղափոխությամբ: Նա հունվարին ոչ մի տեղ չի հեռանա «Ռեալ»-ից, և քիչ հավանական է, որ ամռանը կհեռանա»,-ասել է Բարնետը։ Այս մասին խոսքերն է փոխանցում ESPN-ը: Ավելի…
Զիդանը չի հարգում Բեյլին․ ուելսցու գործակալ
Թոմ Օլնատի փոխանցմամբ՝ Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը մեկնաբանել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի այն հայտարարությունը, որ ուելսցի ֆուտբոլիստը կհեռանա ակումբից: – Բեյլը իսկապե՞ս կարող է հեռանալ «Ռեալից»: – Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: – Ի՞նչ կասեք Զիդանի խոսքերի մասին: – Զիդանը խայտառակ անձնավորություն է: Նա ոչ մի հարգանք չի ցուցաբերում մի խաղացողի նկատմամբ,…
Բեյլը ցանկանում է ստանալ ազատ գործակալի կարգավիճակ. AS
AS սպորտային օրաթերթի հաղորդմամբ՝ «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը նշել է, որ ֆուտբոլիստը ցանկանում է մադրիդյան ակումբից հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով։ Ուելսցու պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը։ Բելյը տարեկան վաստակում է 30 միլիոն եվրո ու, եթե նա մնա թիմում մինչև պայմանագրի ավարտը, ապա «Ռեալը» ստիպված կլինի նրան վճարել 90 միլիոն…
Բեյլը նվիրված է «Ռեալին» 100%-ով. Ջոնաթան Բարնետ
Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը հայտնել է, որ իր հաճախորդի մտքերը միայն «Ռեալի» հետ են կապված: «Բեյլը նվիրված է «Ռեալին» 100%-ով: Նրա վերաբերմունքի մեջ ոչինչ չի փոխվել»,- Բարնետի խոսքը մեջբերում է Marca-ն: Հիշեցնենք, որ «Ռայո Վալեկանոյի» հետ խաղից հետո, մամուլի ասուլիսի ժամանակ Զինեդին Զիդանը հայտարարել էր, որ Բեյլն ամբողջովին կենտրոնացած չէ թիմի խաղի վրա: Բեյլը…





