Ջոշ Բրոլին
«Գահերի խաղեր»-ի աստղեր Փիթեր Դինքլեյջը (Տիրիոն Լանիսթեր) և ամերիկացի դերասան Ջոշ Բրոլինը կնկարահանվեն «երկվորյակների» մասին պատմող «Եղբայրներ» ֆիլմում, հաղորդում է Collider պարբերականը։ Ֆիլմով զբաղվում է Legendary Entertainment-ը, իսկ սցենարի շուրջ աշխատում է Իթան Քոհենը։ Սյուժեի մանրամասները դեռ գաղտնի են պահվում։