Ջրային կոմիտե
Փաշինյանի որոշմամբ՝ Վարդան Մելքոնյանը նշանակվել է ջրային կոմիտեի նախագահ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Վարդան Մելքոնյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Վարդան Մելքոնյանին նշանակել Ջրային կոմիտեի նախագահ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

