ջրի ելքեր
Հայաստանում սպասվում է գետերում ջրի ելքերի մեծացում
Ապրիլի 7-ից 9-ը Հայաստանի Հանրապետության գետերում սպասվում են ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում հնարավոր է ջրի անբարենպաստ ելքեր՝ մերձափնյա հատվածներում ջրածածկումներ։ Այս մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ դա պայմանավորված է Հայաստանում ինտենսիվ մթնոլորտային տեղումներով։
Մայիսի 13-14-ը գետերում դիտվել է ջրի ելքերի թույլ արտահայտված փոփոխական ռեժիմ
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը: «Մայիսի 13-14-ը գետերում դիտվել է ջրի ելքերի թույլ արտահայտված փոփոխական ռեժիմ: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայքում՝ http://armmonitoring.am/page/79»: