ռազմական հեղաշրջում
Սուդանի բանակը հայտարարել է նախագահ Օմար ալ-Բաշիրին իշխանությունից հեռացնելու և Սահմանադրությունը կասեցնելու, ինչպես նաև իշխանության գործող մարմինները, ներառյալ խորհրդարանը, ցրելու մասին: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Սուդանի պետական հեռուստատեսության ուղիղ եթերում: 30 տարի երկրի իշխանության գլուխ եղած Ալ-Բաշիրը «բանակի ձեռքում է»: Սուդանի պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Ավադ բեն Աուֆը հայտարարել է երկրում իշխանությունը զինվորականներին անցնելու և անցումային…
Սուդանի բանակն արտահերթ նիստի ժամանակ որոշում է կայացրել բոլոր պաշտոններից հեռացնել երկրի նախագահ Օմար ալ Բաշիրին, նրա օգնականներին, ինչպես նաև պաշտոնաթող անել կառավարությանը: Al-Hadath հեռուստաընկերության փոխանցամբ՝ զինվորականները ձերբակալել են ալ Բաշիրին և մի շարք բարձրաստիճան անձանց: Միևնույն ժամանակ ոչ պետական Al-Mashhad հեռուստաընկերության տեղեկություններով՝ ալ Բաշիրը լքել է երկիրը: Հաղորդվում է նաև, որ Սուդանի մայրաքաղաք Խարթումի…