ռազմատեխնիկա
Թալիբները ամերիկյան ռազմատեխնիկա են առգրավել
«Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալներն առգրավել են ամերիկյան ռազմական ինքնաթիռներ, ուղղաթիռներ ու հրթիռներ։ Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։ Նշվել է, սակայն, որ դրանք քիչ քանակությամբ են։ Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ն դեռևս հստակ չի որոշել, թե ինչ է անելու Աֆղանստանում գտնվող իր ռազմական տեխնիկայի ու զենք-զինամթերքի հետ։ Դրա մասին հայտնի կլինի, երբ մարդկանց տարհանումն Աֆղանստանից ավարտվի։…
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ դեսպանին
Օգոստոսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ դեսպանին։ «ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդի ռազմադիվանագիտական առաքելության ավարտի և նոր կցորդի նշանակման կապակցությամբ: ՌԴ արտակարգ և լիազոր…
Փաշինյանը հաստատել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի հայկական կողմի կազմը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով հաստատել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի N 751-Լ որոշման 1-ին կետով հաստատված աշխատակարգի 15-րդ կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի…
Ռուս խաղաղապահները շարունակում են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիան Ուլյանովսկից ռուս խաղաղապահներով ևս 8 Իլ-76 ինքնաթիռ է ուղարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի խաղաղապահ օպերացիային մասնակցելու համար: Նշվում է, որ ինքնաթիռներում գտնվում են ավելի քան 10 բարձր անցանելիություն ունեցող բեռնատար մեքենաներ և նյութատեխնիկական ապահովության միջոցներ, ինչպես նաև խաղաղապահ ստորաբաժանումների ավելի քան 100 զինծառայողներ: Նրանք վայրէջք են կատարել Հայաստանի օդանավակայանում, որտեղից ուղևորվել են…
Մենք բավարար չափով Իսկանդերներ ունենք, բայց հուսով ենք էլի ինչ-որ բան ստանալ. Փաշինյան
Ռիա Նովոստիին տված հարզարույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկել են նաև զենքի մատակարարման հարցը: «Մենք լավ համագործակցում ենք ռազմատեխնիկական ոլորտում և, իհարկե, ունենք ինչ-ինչ պայմանավորվածություններ: Եվ ես կարծում եմ, որ մեր հարաբերություններն այս ոլորտում զարգանում են ծրագրվածի պես»,- ասել է վարչապետը: Այն հարցին, թե արդյոք հանդիպման…