Ռազմիկ Դավոյան
Գրող Ռազմիկ Դավոյանի մահվան առթիվ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր կյանքից հեռացել գրող, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը։ Նրա մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով և հաստատվել դրա անհատական կազմը։ Որոշման մասին փաստաթուղթը հրապարակվել է կառավարական e-gov.am պաշտոնական կայքում։ Դավոյանը 82 տարեկան էր։
Դավոյանը ստեղծագործ անհատ էր. նախագահը ցավակցական հեռագիր է հղել
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Մահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը «Խոր ցավ եմ ապրում՝ իմ բազմաթիվ հայրենակիցների հետ միասին սգալով մեր նորագույն գրականության լավագույն ներկայացուցիչների մեկի՝ բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի կորուստը։ Ռազմիկ Դավոյանի ստեղծած գրականությունն ինքնատիպ ճանապարհ…
Մահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը
Այսօր կյանքին հրաժեշտ է տվել բանաստեղծ ու հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը։ Այս մասին ArmenPress-ին հայտնել է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Ռազմիկ Դավոյանի 81-ամյակը լրացել էր հուլիսի 3-ին։ Դավոյանն իր կյանքի ընթացքում նաև հասցրել է լինել Գրողների միության վարչության նախագահ, ինչպես նաև ՀՀ նախագահի խորհրդական։ Նա 2007-ից 2018 թվականներին եղել է «Հ1» հեռուստաալիքի տնօրենի…
Արմեն Սարգսյանն ընդունել է բրիտանական Arc Publications հրատարակչատան ներկայացուցիչներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է բրիտանական Arc Publications հրատարակչատան տնօրեն Թոնի Ուորդին և խմբագիր Անջելա Ջարմենին: Բարձր գնահատելով հրատարակիչների աշխատանքը՝ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես կարևորել է հայկական գրական ստեղծագործությունների թարգմանաբար հրատարակումն ու սփռումն աշխարհի տարբեր երկրներով: Հրատարակչատան ներկայացուցիչները նշել են, որ մեծապես տպավորված են Հայաստանով, հայկական մշակութային և գրական ժառանգությամբ: Անդրադառնալով Arc Publications-ի…