Ռազմիկ Պետրոսյան

  • Արագածոտնը նոր մարզպետ ունի

    Արագածոտնը նոր մարզպետ ունի

    Ինչպես արդեն հայտնել ենք՝ Արագածոտնի փոխմարզպետ Ռազմիկ Պետրոսյանն ազատվել է պաշտոնից՝ վարչապետի որոշմամբ։ Կանխատեսվում է, որ Պետրոսյանը զբաղեցնելու է Արագածոտնի մարզպետի պաշտոնը։ Եվ հենց այդպես էլ եղավ։ Կառավարության այսօրվա նիստում նա նշանակվեց Արագածոտնի մարզպետ։ Նշենք, որ Պետրոսյանը նաև «Ապարան» ջոկատի հրամանատարն է։ Հիշեցնենք, որ երեկ Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել Դավիթ Գևորգյանը։

  • Արագածոտնի փոխմարզպետն ազատվեց պաշտոնից

    Արագածոտնի փոխմարզպետն ազատվեց պաշտոնից

    Ռազմիկ Պետրոսյանը ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից։ Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Ռազմիկ Պետրոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից», – ասվում է որոշման մեջ։ Նշենք, որ երեկ էլ հայտնի դարձավ՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի հրաժարականի մասին։ Խոսվում…

  • Արագածոտնի նոր մարզպետ կնշանակվի Ռազմիկ Պետրոսյանը

    Արագածոտնի նոր մարզպետ կնշանակվի Ռազմիկ Պետրոսյանը

    Արագածոտնի նոր մարզպետ կնշանակվի Ռազմիկ Պետրոսյանը, ով զբաղեցնում է փոխմարզպետի պաշտոնը։ Արմենպրեսի հետ զրույցում այս մասին ասել է Ռազմիկ Պետրոսյանը։ «Առաջարկ է եղել, ես էլ համաձայնել եմ»,- նշել է նա։