Ռալֆ Ռանգնիկ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը այս մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի Ավստրիայի ազգային հավաքականը։ Այս մասին հայտնում են ՄՅՈւ-ի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ Ռանգնիկը 2 տարով է պայմանագիր կնքել հավաքականի հետ, որը կարող է երկարաձգվել։ Ռանգնիկին ՄՅՈւ-ում կփոխարինի Տեն Հագը։
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել «Մանչեսթեր Յունայթեդ» – «Բրենթֆորդ» հանդիպման ժամանակ․ 71-րդ րոպեին փոխարինված Կրիշտիանու Ռոնալդուն այն աստիճանի է բարկացել, որ պահեստայինների նստարանին մոտ ստացած վերարկուն չի հագել ու նետել է գետնին։ Ճիշտ է, կարճ ժամանակ անց Ռոնին վերցրել ու հագել է այն։ Խաղի հետո ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը խոսել է ֆուտբոլիստի հետ ու…
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռայֆ Ռանգնիկը բանակցություններ է վարել «Բորուսիայի» աստղ Էրլինգ Հալանդի հոր եհտ։ Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը։ Նշվում է, որ խոսակցությունը ծավալվել է Հալանդի՝ հաջորդ տարի ՄՅՈւ տեղափոխվելու հնարավորությունների մասին։
«ՌԲ Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը խոսել է «Միլանը» գլխավորելու մասին։ «Ես կգլխավորեմ «Միլա՞նը»… Չեմ կարող բացառել դա: «Միլանը» կապ է հաստատել ինձ հետ, և ես դրա մասին տեղեկացրել եմ Red Bull-ին: Բանակցությունները սկսվեցին, բայց հետո դադարեցվեցին կորոնավիրուսի պատճառով: Առաջացել են ավելի կարևոր խնդիրներ»,- Ռանգնիկի խոսքերը մեջբերում է CalcioMercato-ն: