ՌԱԿ
ԱԺ նախագահն ընդունել է ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետի գլխավորած պատվիրակությանը
Ալեն Սիմոնյանը հունիսի 29-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ներկաներին Ռամկավար ազատական կուսակցության 100-ամյակի առթիվ` մաղթելով ակտիվ և արդյունավետ գործունեություն: Ալեն Սիմոնյանն շեշտել է մեկդարյա կուսակցության կենսունակության և ավանդույթների պահպանման կարևորությունը և ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մնալը: Հյուրերը շնորհակալություն են հայտնել օրերս ԱԺ բակում…
Մասիս Մայիլյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչներին
Նոյեմբերի 7-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) ղեկավար կազմի ներկայացուցիչներին՝ կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորությամբ։ Հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, համահայկական խնդիրների լուծմանն առնչվող հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և ՌԱԿ միջև համագործակցության հեռանկարային ուղղությունների շուրջ, որի ընթացքում պատվիրակության անդամները ներկայացրել են Արցախում…
Դավիթ Տոնոյանը ՌԱԿ պատվիրակությանը ներկայացրել է բանակում բարեփոխումների ընթացքը
Նոյեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռամկավար Ազատական կուսակցության կենտրոնական վարչության պատվիրակությանը՝ վարչության ատենապետ Մայք Խարապեանի գլխավորությամբ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ողջունելով հյուրերին, առանձնահատուկ կարեւորել է սփյուռքյան կառույցների ակտիվ դերակատարությունը հայապահպանության, Հայրենիքի հետ կապի ամրապնդման գործում։ ՌԱԿ կենտրոնական վարչության ներկայացուցիչների խնդրանքով Դավիթ Տոնոյանը ներկայացրել է զինված ուժերում իրականացվող լայնածավալ բարեփոխումների ընթացքը, սահմանային…



