ռաղմատեխնիկա

  • ՌԴ-ն ու ՀՀ-ն ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրն իրականացնում են ողջ ծավալով

    ՌԴ-ն ու ՀՀ-ն ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրն իրականացնում են ողջ ծավալով

    Ռուսաստանն ու Հայաստանը ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրն իրականացնում են ողջ ծավալով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԴԾ) մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովան: «Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Հայաստանը շարունակում է մեր ավանդական գործընկերներից մեկը մնալ: Երկու երկրների միջև նախկինում կնքված պայմանագրերի համաձայն՝ բոլոր մատակարարումներն իրականացվում են ժամանակին և ողջ ծավալով»,- ասել է Ռեշետնիկովան: