Ռաֆայել Լեմկին
Հայաստանի պատմաբանների բաց նամակը ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ հայոց ցեղասպանությունը ճանաչելու կապակցությամբ Մեծարգո պարոն նախագահ, Հայաստանի պատմաբանների կողմից Ձեզ հասցեագրվող այս դիմումը ամենևին էլ Հայոց ցեղասպանության ակնհայտ փաստը մեկ անգամ ևս գիտականորեն ապացուցելու նպատակ չի հետապնդում։ Դրա անհերքելի ապացույցները վաղուց հայտնի են ողջ քաղաքակիրթ աշխարհի, այդ թվում և Միացյալ Նահանգների գիտական հանրությանը։ Անհանգստությունը, որը համակել…
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման օրն է։ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում հայերը և առաջադեմ մարդկությունը հիշում են 20-րդ դարի առաջին Ցեղասպանության զոհերին: Հայոց ցեղասպանությունը մի քանի փուլով է իրականացվել, բայց խորհրդանշական սկիզբը համարվում է 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Ստամբուլում ձերբակալվեց 235 հայ ականավոր մտավորական՝ Վանում ապստամբություն կազմակերպելու կեղծ մեղադրանքով։ Դրան հաջորդեց ևս…
Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Հենրի Թհերիաուլթը իր դասախոսության ընթացքում կհրապարակի Ռաֆայել Լեմկինի հոդվածների շարքը, որը կներկայացնի փետրվարի 27-ի Capitol Hill-ում կազմակերպված` ցեղասպանությունը որպես հանցագործության տեսակ կանխարգելելու և պատժելու վերաբերյալ խորհրդակցության ժամանակ: Լեմկինի հոդվածաշարը հրատարակվել է ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի նվիրաբերության և Արամյան ընտանիքի մեծահոգության շնորհիվ: ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանի խոսքով` պրոֆեսորի…
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին անվանակոչվեց իրավագետ, «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի անվամբ: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու 46 անդամ կողմ քվեարկեց որոշմանը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանն ասաց, որ որոշման նախագծի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրված փորձագիտական եզրակացության համաձայն՝ նախագիծը համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին: «Մենք ունենք Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սպորտի, սոցիալական հանձնաժողովների…