ՌԴՇ
Ուկրաինայի համար բանակցությունների հաջողությունը կախված կլինի մարտի դաշտում երկրի բանակի հաջողություններից։ Նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Ուկրաինայում հակամարտությունը պետք է ավարտվի բանակցությունների սեղանի շուրջ։ Միևնույն ժամանակ, Հյուսիսատլանտյան դաշինքը, նրա խոսքով, ցանկանում է օգնել Կիևին՝ ապահովելու լավ բանակցային դիրքեր։