ՌԴՑ
Այսօր որոշ խաղաքարտեր կբացվեն բրյուսելյան հանդիպումից հետո: Չեմ կարծում, որ այս փուլում Հայաստանն ու Ադրբեջանն այնքան ինքնուրույնություն ունեն, որ կարողանան ԵՄ առաջարկներին ընդառաջ գնալ՝ թռնելով Ռուսաստանի գլխից, բայց միևնույն ժամանակ նաև չունեն այնքան համարձակություն ու կարողություն, որ մերժեն ԵՄ-ին: Հետևաբար կարելի է սպասել, որ հերթական համատեղ գեղեցիկ հայտարարությունը կանեն, որոշակի բացվածքով, հետո առանձին իրարամերժ հայտարարություններ…