ՌԴ հյուսիսային մայրաքաղաք
Պաշտոնական այցով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովի հետ: Հանդիպման շրջանակում քննարկվել են երկու քաղաքների համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, կարևորվել է առևտրատնտեսական և հումանիտար կապերի ընդլայնումը: Ողջունելով երևանյան պատվիրակության անդամներին՝ Սանկտ Պետերբուրգի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատարն ընդգծել է, որ երկու կողմերի հարաբերությունների ներուժը…