ՌԴ ՄԻՊ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ու ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մայիսի 23-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը և Տատյանա Մոսկալկովան քննարկել են իրավապաշտպանության ոլորտում գործակցելու ուղիները։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ազգային իրավապաշտպան ինստիտուտների փոխգործակցության լայն օրակարգն ու ուղիները։ Ինչպես նաև երկուստեք վերահաստատվել է հանձնառությունը շարունակելու սերտ համագործակցությունը։ ՌԴ մարդու…

