«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին վնասվածքի պատճառով դժվար թե խաղա «Ռեալի» հետ։ Այսօր իսպանացին, ապաքինվելով ազդրի վնասվածքից, անհարմարություն է զգացել և չի կարողացել ավարտել մարզումը։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, Պեդրիի մասնակցությունը Կլասիկոյում գրեթե բացառված է: