ռեկտորի պաշտոնակատար
ՊԵԿ նախագահն ու ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը հուշագիր են ստորագրել
ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակն է ապահովել ՊԵԿ-ի և բարձրագույն ուսումնական հաստատության միջև արդյունավետ փոխգործակցությունը: Այն հնարավորություն կընձեռի նպաստել ՀՀ տնտեսական զարգացման բնագավառում ծառացած մարտահրավերներին դիմագրավելու կարողությունների ձևավորմանը, ինչպես նաև աջակցել հետազոտական աշխատանքներին և ոլորտում հանրային քաղաքականության մշակման գործընթացին: ՊԵԿ…
Դիանա Գալոյանը՝ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով այսօր «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել ՀՊՏՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Ռոբերտի Գալոյանը՝ մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:
Տնտեսագիտական համալսարանը ոչ կուղղորդի, ոչ էլ կխոչնդոտի իր ուսանողների քայլերին. ռեկտորի պաշտոնակատար
ՀՀ Տտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի՛ուսանողներ, բազմաթիվ հարցեր եմ ստանում վաղվա անելիքների հետ կապված, որոնք պատասխանի են սպասում։ Ուզում եմ բոլորիդ տեղեկացնել, որ, որպես համալսարանի ղեկավար, ճիշտ չեմ համարում իմ կողմից որևէ տեսակի ուղղորդող միջամտություն հանրապետության վարչապետի հայտարարությամբ պայմանավորված գործընթացներին։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը կրթական ծառայություններ մատուցող կազմակերպություն…



