Ռիվեր Փլեյթ

  • Կոպա Լիբերտադորես․ 1/8 եզրափակիչը սկսվում է դրամատիկ և ակնկալվող պահերով

    Կոպա Լիբերտադորես․ 1/8 եզրափակիչը սկսվում է դրամատիկ և ակնկալվող պահերով

    «Ատլետիկո Նասիոնալ»-ը և «Սաու Պաուլո»-ն ավարտեցին խաղը 0–0 հաշվով՝ բաց թողած 11 մետրանոցներով, մինչդեռ «Լիբերտադ»-ը պատրաստվում է բարդ մրցավեճի «Ռիվեր Փլեյթ»-ի հետ Կոպա Լիբերտադորեսի 1/8 եզրափակիչում։

  • Ռիվեր Փլեյթը՝ Արգենտինայի չեմպիոն (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ռիվեր Փլեյթը՝ Արգենտինայի չեմպիոն (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Արգենտինական «Ռիվեր Փլեյթը» արդեն 36-րդ անգամ նվաճեց Արգենտինայի չեմպիոնի տիտղոսը։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից։ Առաջնության 22-րդ տուրում «Ռիվեր Փլեյթը» հաղթեց «Ռասինգ Ավելյանեդային» ու 12 առաջնությունից 3 տուր առաջ 12 միավորով առաջ անցավ իրեն հետապնդող մրցակցից՝ ապահովելով չեմպիոնությունը։ Նշենք, որ Բուենոս-Այրեսը ներկայացնող ակումբը ռեկորդակիր է չեմպիոնությունների թվում։ ¡¡FESTEJÁ CAMPEÓN!! ⚪️🔴⚪️#RiverCampeón3G 🏆 pic.twitter.com/XZmFHy4Plu —…

  • Բալեկյանը մերժեց իսպանական ակումբի առաջարկը

    Բալեկյանը մերժեց իսպանական ակումբի առաջարկը

    Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը հայտնվել է մի շարք հայտնի ակումբների ուշադրության կենտրոնում։ Տեղեկություններ էին տարածվել, որ Բալեկյանով հետաքրքրված է իսպանական «Լաս Պալմասը», որը ներկայացնում է Սեգունդան։ Սակայն, ըստ Quemeros del Sur Radio-ի տվյալների, հայ ֆուտբոլիստը մերժել է այդ առաջարկը։ Նշվում է, որ Բալեկյանով հետաքրքրված են նաև «Բոկա Խունիորսն» ու «Ռիվեր Փլեյթը»։

  • Արգենտինա վերադառնալու մասին հաճախ եմ մտածում․ Իգուաին

    Արգենտինա վերադառնալու մասին հաճախ եմ մտածում․ Իգուաին

    «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինը հայտնել է «Ռիվեր Փլեյթ» տեղափոխվելու մտադրության մասին։ «Այդ ակումբը մեծ դեր է խաղացել իմ կարիերայում: Նրանք ինձ հնարավորություն տվեցին ցույց տալ իմ լավագույն որակները: Գալյարդոյի գլխավորոած թիմը հարձակվողական ֆուտբոլ է ցուցադրում, ինչը գրավում է ցանկացած հարձակվողի: Ես «Յուվենտուսի» ֆուտբոլիստ եմ և նվիրված եմ այս ակումբին, բայց Արգենտինա վերադառնալու մասին հաճախ եմ…

  • Ամռանը Սուարեսը կարող է տեղափոխվել Արգենտինա

    Ամռանը Սուարեսը կարող է տեղափոխվել Արգենտինա

    Արգենտինական «Ռիվեր Փլեյթ» ակումբի ուշադրության կենտրոնում է հայտնվել «Բարսելոնայի» ուրուգվայցի ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը։ Don Balon-ի հաղորդմամբ՝ տեղափոխությունը կարող է կայանալ այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, եթե կատալոնական ակումբին հաջողվի ձեռք բերել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին։ Նշվում է, որ արգենտինական ակումբը հետաքրքված է նաև Ռադամել Ֆալկաոյի ծառայություններով, ով հանդես է գալիս «Գալաթասարայում»։

  • Լիբերտադորեսի Գավաթի եզրափակչի անցկացման վայրը փոխվել է

    Լիբերտադորեսի Գավաթի եզրափակչի անցկացման վայրը փոխվել է

    Լիբերտադորեսի Գավաթի եզրափակչի՝ «Ֆլամենգոյի» և «Ռիվեր Փլեյթի» միջև նախատեսված խաղը տեղի չի ունենա Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում: Եզրափակչի անցկացման վայրը տեղափոխվել է Պերուի մայրաքաղաք Լիմա: Հանդիպման անցկացման օրը, ինչպես որ ենթադրվում էր չի փոխվել, այն կկայանա նոյեմբերի 23-ին: Այս որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով՝ հաշվի առնելով Չիլիում ահագնացող անկարգությունները: Չիլիում մի քանի աբաթից ավել է…

  • Արգենտինահայերը պահանջում են, որ Ռիվեր Փլեյթը հրաժարվի Turkish Airlines-ից

    Արգենտինահայերը պահանջում են, որ Ռիվեր Փլեյթը հրաժարվի Turkish Airlines-ից

    Արգենտինահայ համայնքը խստորեն դատապարտում է «Թուրքական ավիաուղիներ» (Turkish airlines) ընկերության հովանավորչությունը արգենտինական առաջատար թիմերից մեկի՝ Ռիվեր Փլեյթին։ Այսուհետ արգենտինական ակումբի մարզաշապիկի վրա լինելու է թուրքական ընկերության լոգոն և «Turkish Airlines» գրությունը։ Պայմանագիրը կնքվել է 3 տարով։ Հարցի շուրջ խոսել է Արգենտինայում հայկական համայնքի կազմակերպություններից մեկի անդամ Էդուարդո Կոստանյանը։ Նա նշել է, որ դրանով Թուրքիան փորձում…

  • «Ռիվեր Փլեյթ» և «Բոկա Խունիորս» խաղը չի կայանա

    «Ռիվեր Փլեյթ» և «Բոկա Խունիորս» խաղը չի կայանա

    Լիբերտադորեսի Գավաթի խաղարկության եզրափակչի պատասխան հանդիպումը «Ռիվեր Փլեյթի» և «Բոկա Խունիորսի» միջև չի կայանա Արգենտինայում: Ինչպես հայտնում է BBC-ն, դեռևս հստակ որոշված չէ, թե որտեղ է կայանալու հանդիպումը: Նախատեսվում է այն անցկացնել դեկտեմբերի 8-ին կամ 9-ին: CONMEBOL-ը ցանկանում է հանդիպման անցկացումը կազմակերպել «որքան հնարավոր է շուտ»: