Լիբերտադորեսի Գավաթի եզրափակչի՝ «Ֆլամենգոյի» և «Ռիվեր Փլեյթի» միջև նախատեսված խաղը տեղի չի ունենա Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում: Եզրափակչի անցկացման վայրը տեղափոխվել է Պերուի մայրաքաղաք Լիմա:
Հանդիպման անցկացման օրը, ինչպես որ ենթադրվում էր չի փոխվել, այն կկայանա նոյեմբերի 23-ին: Այս որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով՝ հաշվի առնելով Չիլիում ահագնացող անկարգությունները:
Չիլիում մի քանի աբաթից ավել է բողոքի ակցիաներ են, որոնք սկսվել են գնացքի ու մետրոյի ուղեվարձերի թանկացման պատճառով:

