fbpx
Սպորտ

Արգենտինահայերը պահանջում են, որ Ռիվեր Փլեյթը հրաժարվի Turkish Airlines-ից

Արգենտինահայ համայնքը խստորեն դատապարտում է «Թուրքական ավիաուղիներ» (Turkish airlines) ընկերության հովանավորչությունը արգենտինական առաջատար թիմերից մեկի՝ Ռիվեր Փլեյթին։

Այսուհետ արգենտինական ակումբի մարզաշապիկի վրա լինելու է թուրքական ընկերության լոգոն և «Turkish Airlines» գրությունը։ Պայմանագիրը կնքվել է 3 տարով։

Հարցի շուրջ խոսել է Արգենտինայում հայկական համայնքի կազմակերպություններից մեկի անդամ Էդուարդո Կոստանյանը։ Նա նշել է, որ դրանով Թուրքիան փորձում է առաջին հերթին բարձրացնել իր վարկանիշը աշխարհում։ Ըստ նրա՝ այդ առումով, Turkish airlines-ը կարևոր գործիք է Թուրքիայի համար։

«Չենք ցանկանում, որ թուրքական ընկերությունը ներխուժի արգենտինական ֆուտբոլ»,- ասել էր Կոստանյանը։

Տեղեկացնենք, որ Արգենտինայում տեղի հայերը մի քանի անգամ բողոքի ակցիա են կազմակերպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցելության դեմ։ Արգենտինահայերը շեշտում են, որ Էրդողանի վարչակարգը ժխտում է Հայոց ցեղասպանությունը և փակ է պահում Հայաստանի հետ սահմանը՝ կապելով հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։

Գրում է Ermenihaber-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ