Ռոբերտ Էմմիյան
Սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին։ «Քննարկվել են Արցախում թեթև աթլետիկայի զարգացման հեռանկարները։ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Էմմիյանին Արցախում սպորտի և ֆիզիկական կուլտուրայի բնագավառում ունեցած մեծ ավանդի և ցուցաբերած աջակցության…
Աթլետիկայի ՀՀ ֆեդերացիայի նախագահ, հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանը միացել է կորոնավիրուսի դեմ պայքարի դժվարությունները հաղթահարելու #TogetherWeCan բարեգործական նախաձեռնությանը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի աթլետիկայի ֆեդարցիայից։ Նշվում է, որ նա հիմնադրամին է նվիրել իր չեմպիոնական մարզազգեստներից մեկը։
Կորոնավիրուսը իր կամքն է թելադրում նաև Ֆրանսիայում։ Այս մասին հեռակապով ասաց Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի հեռացատկի չգերազանցված ռեկորդակիր / 1987թ․ , 8մ 86 սմ / Ռոբերտ Էմմիյանը։ Նա մարտի 26 –ին էր Երևանից մեկնել Փարիզ։ Կարճ հարցուփորձից հետո Ռոբերտն ինքը սկսեց խոսել․ «Ամեն տարի մեր թիմերին ու առանձին մարզիկներին հրավիրում, ուղեկցում էինք եվրոպական տարբեր…
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին և հայտնի օպերային տենոր Վահրամ Թադևոսյանին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են մեր հանրապետությունում սպորտի և մշակույթի զարգացմանը, մատաղ սերնդի դաստիարակությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը,…