Ռոնալդուի գոլ

  • Սաուդյան Արաբիայի առաջնության 24-րդ տուրի խաղում «Ալ Նասրը» հյուրընկալվելիս հաղթեց «Ալ Ահլիին»: Հանդիպումն ավարտվել է «Ալ Նասրի» հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Միակ գոլը 68-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց Կրիշտիանու Ռոնալդուն։ «Ալ Նասրը» փետրվարից ի վեր առաջին հաղթանակը տարավ: 56 միավորով թիմը Սաուդյան Արաբիայի առաջնությունում զբաղեցնում է երկրորդ տեղը։ «Ալ Ահլին» (47 միավոր) մրցաշարային աղյուսակում երրորդն է:

    Ռոնալդուի գոլը հաղթանակ է պարգևել Ալ Նասրին