Ռուբեն Հախվերդյան
Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը հրապարակել է իր «Աշնանային էլեգիա» ստեղծագործության տեսահոլովակը։ Այն արդեն հասանելի է Youtube-ում։ Նշվում է, որ հոլովակի բեմադրող ռեժիսորը Հրանտ Վարդանյանն է։
«Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը, Civic.am-ի հետ զրույցում, անդրադառնալով 124 մտավորականների հայտարարությանը, զարմանքով արձագանքեց, թե Հայաստանում 3 մտավորական չկա, որտեղի՞ց 124-ը հայտնվեցին։ «Երեք մտավորական չկա Հայաստանում, 124 հատ որտեղի՞ց հայտնվեց։ Օրինակ՝ Գուրգեն Խանջյանը լավ գրող ա, բայց մտավորական չի, որ այսօր էլ ձայնը տա Քոչարյանին։ Այս ցանկում ոչ մի մտավորական չկա։ Ովքեր որ Ռոբերտ Քոչարյան են…
Հայ հայտնի հեղինակ-կատարող Ռուբեն Հախվերդյանը երաժշտասերներին է ներկայացրել իր նոր ստեղծագործությունը՝ «Այս աշխարհը»։ Երգի ու երաժշտության հեղինակը հենց Հախվերդյանն է, գործիքավորումը կատարել է Վահագն Հայրապետյանը։ Երգի տեսահոլովակն արդեն հրապարակվել է Youtube-ում։ Տեսահոլովակը ստեղծվել է «ԱրևArev» ստուդիայի ջանքերով։ Կինոռեժիսորը Հրանտ Վարդանյանն է։
Ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը, ով ավելի հայտնի է «Մրո» կեղծանունով, «Հայ երգասաններ» նախագծի հետ համատեղ ներկայացրել է «Որ սարերը մեր չմնան անտեր» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Երգի հեղինակը Ռուբեն Հախվերդյանն է։ Երգն ու հոլովակը նվիրվել է հայոց բանակին։