Ռուսական արվեստ
«Ինչպես է ծնվում գլուխգործոցը» ցուցահանդեսի շրջանակում, ամանորյա տոներին ընդառաջ, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու) կիրականացվի «Հյուր ռուսական հեքիաթին» ինտերակտիվ կրթական ծրագիրը, որը ոչ միայն ժամանցային է, այլև ճանաչողական և ուսուցողական։ Ցուցահանդեսը ներկայացնում է դեկորատիվ-կիրառական և ժողովրդական արվեստի համառուսաստանյան թանգարանից բերված 19-ից 20-րդ դարերի ազգագրական առարկաներ, որոնք համադրված են պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածուի նույն…