Ռուսական շաշկի
Շաշկու միջազգային մրցմանը մասնակցել է Հայաստանի 4 ներկայացուցիչ
Կորոնավիրուսի համաճարակի օրերին առցանց ռեժիմի է անցել շաշկին։ Այսպես, շաշկու միջազգային ֆեդերացիան մինչ այս կազմակերպել է ռուսական շաշկու մի շարք առցանց մրցաշարեր։ Հերթական մրցումներում, որտեղ ներկա են եղել 10 երկրների 67 մարզիկներ, Հայաստանը հանդես է եկել նաև 4 ներկայացուցիչով։ Ամենահաջողը հանդես է եկել Նշան Ալավերդյանը, ով բաժանել է 8-ից 11-րդ տեղերը։

