ռուս-վրացական սահման
Վերին Լարսում հայկական բեռնատարների հերթը գերազանցել է 1000-ը
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետում կուտակված հայկական բեռնատարների թիվն արդեն գերազանցել է 1000-ը։ Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալներով՝ այս պահին հերթագրված տրանսպորտային միջոցների ընդհանուր թիվը հասել է 3608-ի, որոնցից 1057-ը պատկանում են հայկական ընկերություններին։ Չնայած Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ճանապարհը պաշտոնապես բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, խցանումները չեն վերանում։ Բեռնատարների երկար հերթերը…
Ստեփանծմինդա գյուղի մոտակայքում անհայտ անձինք վեճ են ունեցել ցորեն տեղափոխող ՀՀ քաղաքացիների հետ
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայտարարություն՝ ցորեն տեղափոխող վարորդների վերաբերյալ Հայտնում ենք, որ ռուս-վրացական սահմանային անցակետին մոտ գտնվող Ստեփանծմինդա գյուղի մոտակայքում անհայտ անձինք կենցաղային հողի վրա վեճ են ունեցել ցորեն տեղափոխող ՀՀ քաղաքացի երկու վարորդների հետ և հարվածներ հասցրել նրանց, ինչպես նաև վնասել բեռնատարները։ Վարորդներից մեկը ստացել է ձեռքի կոտրվածք, նրան…
Դեսպանությունը գրությամբ դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին ՀՀ քաղաքացու անձնագիրը հետ վերադարձնելու համար
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել հունիսի 24-ին ռուս-վրացական սահմանով անթույլատրելի բեռ տեղափոխելու կասկածանքով Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում կանգնեցված հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսի վարորդ Արտյոմ Խաչատրյանի մասին, ով ձերբակալվել էր խոշոր չափով ծանր թմրանյութ տեղափոխելու համար, ապա՝ ազատ արձակվել հարցաքննությունից հետո: «Հունիսի 24-ին ռուս-վրացական սահմանով անթույլատրելի բեռ տեղափոխելու կասկածանքով Վերին Լարսի անցակետի…