Ռոքսանա Վեյգել
«Մանկական Եվրատեսիլը» կանցկացվի Լեհաստանում
Լեհական պետական հեռուստաընկերության տնօրեն Յացեկ Կուրսկին հայտարարել է, որ 2019 թվականին «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթն անցկացվելու է Լեհաստանում։ «Մենք պատրաստ ենք կազմակերպել, նաև ստեղծագործական առումով», gazeta.ru-ի հաղորդմամբ՝ ասել է նա։ Յ. Կուրսկու խոսքով, «Մանկական Եվրատեսիլ-2019»-ը «կհիշվի երկար տարիներ»։ Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2018»-ում հաղթել է Լեհաստանի ներկայացուցիչ Ռոքսանա Վեյգելը։

