Ռոք երաժիշտ
Սերգեյ Շնուրովը չորրորդ անգամ հայր է դարձել
Ռուս ռոք երաժիշտ, Լենինգրադյան խմբի ղեկավար Սերգեյ Շնուրովը հաստատել է, որ չորրորդ անգամ հայր է դարձել։ Կնոջ՝ Օլգա Աբրամովայի հղիության մասին լուրերը ի հայտ են եկել շատ ավելի վաղ։ «Երեխաները արդեն երկուսն են, հետևաբար նրանց լողացնելը կրկնակի ժամանակ է խլում։ Ոսկե ձկնիկը ողջ է, նրան պետք է կերակրել։ Կարծում եմ, որ սրանք կյանքում ամենակարևորն են,…
Ադրբեջանը նոր պատերազմ է փորձում սկսել․ Թանկյան
Աշխարհահռչակ ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանը Twitter-ի իր էջում անդրադարձել է ադրբեջանական կողմի սադրանքներին։ Նա գրել է, որ Ադրբեջանը փորձում է նոր պատերազմ սկսել Հայաստանի դեմ։ Թանկյանի խոսքով՝ Ադրբեջանը զինվորականներ է ուղարկել սահմանին և սադրում է հայկական բանակին։ Azerbaijan is trying to start another war against Armenia proper this time. It has sent soldiers into Armenia for…
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Յան Գիլանին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 75-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել աշխարհահռչակ ռոք-երաժիշտ, Deep Purple խմբի մենակատար Յան Գիլանին, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Ուղերձում մասնավորապես ասվում է. «Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյակի առթիվ: Դուք ստեղծագործում եք ավելի քան 50 տարի և այն եզակի արտիստներից եք, որոնց երկրպագում է մի քանի ապրող սերունդ:…
Երեխաներիդ կերակրելու համար չպետք է թոռներիդ սպանես․ Թանկյանն անդրադարձել է Ամուլսարի հանքի խնդրին
Աշխարհահռչկամ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը իր աջակցությունն է հայտնել Ամուլսարի հանքի շահագործման դեմ քաղաքացիական բողոքի ակցիաներին: Այս մասին Սերժ Թանկյանը հայտնել տեսաուղերձում, որը հրապարակել է Հայկական բնապահպանական ճակատը: «Մենք գիտենք, որ հանքերը հարատև վնաս են հասցնում բնական միջավայրին՝ անկախ նրանից, թե ինչ տիպի հանք է, որքան լավ է վերահսկվում հանքի գործունեությունը աղտոտիչների առումով: Այն, ամեն…
Մահացել է ռոք-երաժիշտ Արեգ Նազարյանը
55 տարեկանում մահացել է ռոք-երաժիշտ, կոմպոզիտոր, կինոռեժիսոր, ձայնային ռեժիսոր, մարզիկ, «Ոստան Հայոց» խմբի հիմնադիր ու առաջնորդ Արեգ Նազարյանը: Նրա մահվան կապակցությամբ երաժիշտ Գիսանե Պալյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Սիրտս ցավաց` Ուստան-Արեգը ռոքի նվիրյալ էր ու մեծատառով երաժիշտ… Դեռ էնքան բան կունենար ասելու… Հազար ափսոս… Խաղաղությամբ հանգչիր…»:
Ինտենսիվ թերապիայից հետո Օզզի Օսբորնին տեղափոխել են պալատ
Բրիտանացի ռոք երաժիշտ Օզզի Օսբորնը, ով ԱՄՆ-ում հոսպիտալացվել էր թոքերի բորբոքման կասկածանքով, ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բուժում ստանալուց հետո տեղափոխվել է պալատ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Փետրվարի 7-ին Օսբորնի առողջական խնդիրների մասին բարձրաձայնել էր նրա կինը՝ Շերոն Արդենը։ Նրա խոսքով՝ Օսբորնի մոտ գրիպից հետո բարդություններ էին առաջացել։ Պարբերականի տվյալներով՝ ռոքերի կինն ու երեխաները 3…
Թանկյանն ու կինն աջակցել են հայաստանյան 200 անապահով ընտանիքների
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ տիկնոջ Անժելա Թանկյանի հետ օգնել է Հայաստանի տարբեր բնակավայրերի ավելի քան 200 անապահով ընտանիքների: «Արդեն որերորդ տարին է` Սերժ և Անժելա Թանկյանները «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության գլխավորությամբ և «Դասավանդի́ր, Հայաստան» հիմնադրամի, «Կանանց ռեսուրսային կենտրոն» և «Բարի մամա» ՀԿ-ների հետ համատեղ իրականացնում են բարեգործական ծրագրեր` ուղղված Հայաստանում աղքատության հաղթահարմանը: Հերթական բարեգործությունն…







