Սադիր Ժապարով
Հայաստանն ու Ղրղզստանը կակտիվացնեն տնտեսական կապերը
Օգոստոսի 19-ին ՀՀ վարչապետի կայքից տեղեկացել ենք, որ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն՝ Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաք, որտեղ մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։ «Հայաստանի վարչապետի այցը մեկնարկել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ հանդիպմամբ։ «Չոլպոն-Ատա» պետական համալիրում դիմավորումից և արարողակարգային տեսալուսանկարահանումից հետո կայացել է Հայաստանի վարչապետի և Ղրղզստանի նախագահի…
Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահին (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Ղրղզստանում, որտեղ մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։ Վարչապետն այս պահին գտնվում է Չոլպոն-Ատա քաղաքում։ Նա այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, ով հանդիպումից լուսանկարներ է հրապարակել։
Ժապարովը պաշտոնապես ստանձնել է Ղրղզստանի նախագահի պաշտոնը
Ղրղզստանի նորընտիր նախագահ Սադիր Ժապարովը պաշտոնապես ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Նա երդման արարողության ընթացքում խոստացել է աշխատել հանուն ժողովրդի բարօրության ու համբուրել է Ղրղզստանի դրոշը։ Նշենք, որ Ղրղզստանի նախագահի վաղաժամ ընտրություններն անցկացվել են հունվարի 10-ին։



