սադրիչ գործողություններ
ԱԺ նախագահը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողություններն Արցախում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-ից երկօրյա այցով Ղազախստանի Ալմաթի քաղաքում է՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված նիստին: Այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Ղազախստանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևին: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ-ն։ «Փոխադարձ ողջույնից հետո ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ղազախ գործընկերոջը հյուրընկալության համար և շնորհավորել…
Ամերիկան անընդունելի է համարել Ադրբեջանի սադրիչ գործողությունները
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցին արված հայտարարության կապակցությամբ՝ նշելով դրա առանցքային նշանակությունը: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։ Ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի…
Ստամբուլում ադրբեջանցիները հայ երիտասարդի են ծեծել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ermenihaber-ի հաղորդմամբ՝ Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթը հայտնում է, որ օրեր առաջ Ստամբուլի Գումգափու թաղամասում մի խումբ ադրբեջանցիների կողմից մի հայ երիտասարդ է ծեծի ենթարկվել։ Երիտասարդի մայրը թերթին տեղեկացրել է, որ ադրբեջանցիները սկզբում հարցեր են տվել Ղարաբաղյան հակամարտության մասին, ու թեև ստացել են «նման հարցերով չենք հետաքրքրվում» պատասխանը, անցել են գրոհի։ Սոցցանցերում ադրբեջանցիները խմբակային ծեծի…
Ադրբեջանը այս սադրանքին դիմում է ԵԱՀԿ Մինսկի հայտարարությունից հետո․ ԱԳՆ խոսնակ
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Խոսնակը նշել է՝ հատկանշանական է, որ Ադրբեջանը այս սադրանքին դիմում է հաշված օրեր անց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված հայտարարությունից, որում համանախագահներն առանձնահատուկ կարևորել էին ստեղծված իրավիճակում հրադադարի ռեժիմի խստագույնս պահպանումը և սադրիչ գործողություններից զերծ մնալը: «Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի միտումնավոր խախտման արդյունքում…
ԱԳ նախարարի տեղակալն իր իտալացի գործընկերոջը ներկայացրել է հայ-ադրբաջանական սահմանին տիրող իրավիճակը
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հուլիսի 16-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսազրույց ունեցավ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Մանլիո Դի Ստեֆանոյի հետ: «Ավետ Ադոնցն իր իտալացի գործընկերոջը ներկայացրեց Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածի երկայնքով Ադրբեջանի կողմից զինուժի կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող…
Էրդողանի հայտարարությունները յուղ են լցնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բռնկված հրդեհի վրա. Փայլան
Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) հայ պատգամավոր Կարո Փայլանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ անդրադարձել է Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումների վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու կառավարության անդամների հայտարարություններին։ «Էրդողանի ու նրա նախարարների արտահայտությունները յուղ են լցնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բռնկված հրդեհի վրա։ Հարևան երկրների միջև ծագած լարվածությունը…
Հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները. ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Facebook-ում: Ստեփանյանը հայտնում է, որ հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները: Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3046914552011351
Ադրբեջանի կրակոցից Արցախում զինծառայող է վիրավորվել
Արցախի Պաշտպանության նախարարությունը հայտնում է․ «Ապրիլի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ռոբերտի Շախպազյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության…








