սահմանային անցակետ

  • Արցախի ոստիկանության կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

    Արցախի ոստիկանության կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

    «Զինանոց-2019» միջոցառման շրջանակներում, ապրիլի 9-ին, ժամը 09.30-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 43-ամյա Գարիկ Նասիբյանը, որը 2018թ. սեպտեմբերի 24-ից հետախուզվում էր ԼՂՀ ոստիկանության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 5-րդ մասի մեղադրանքով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը): Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։

  • Մեղրիի ոստիկաններն իրանցիների մոտ հայտնաբերել են հոգեներգործուն դեղահաբեր ու ափիոնանման զանգվածներ

    Մեղրիի ոստիկաններն իրանցիների մոտ հայտնաբերել են հոգեներգործուն դեղահաբեր ու ափիոնանման զանգվածներ

    Օրերս ոստիկանության Մեղրիի բաժնում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացվել, որոնք իրացվեցին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ՌԴ սահմանապահ զորքերի Մեղրիի զորամասի ծառայողների համատեղ միջոցառումներով։ Մեղրիի սահմանայնին անցակետի չեզոք գոտում զննվել է Իրանի քաղաքացի, 56-ամյա Ղասեմ Նադիմիի «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենան։ Հայտնաբերվել է տարբեր գույների հոգեներգործուն…

  • Վրաստանի քաղաքացին բերման է ենթարկվել սահմանային անցակետից

    Վրաստանի քաղաքացին բերման է ենթարկվել սահմանային անցակետից

    Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 28-ին, ժամը 11.10-ին, Բավրայի սահմանային անցակետից ոստիկանության Աշոցքի բաժին բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի 22-ամյա Աշոտ Ն.-ն, որը մարտի 5-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքով: Հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։