սահմանային դիտարկում
Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում կքննարկեն և որոշում կկայացնեն Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության երկարաձգման վերաբերյալ։ «Ազատության» Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակի հաղորդմամբ, եթե վերջին պահին անակնկալներ չլինեն, դեսպանները հավանություն կտան նախագծին, որով Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Հայաստանում կմնա ևս երկու տարի՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ Առաքելության կազմը կմնա անփոփոխ՝ բաղկացած 165 միջազգային և 44 հայաստանցի…
Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ Վինթերը այցելել է ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ, որի մասին տեղեկանում ենք առաքելության X-ի պաշտոնական էջից։ «Պատիվ էր հյուրընկալել Նիդեռլանդների դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ Վինթերին ԵՄ առաքելության գրասենյակում։ Նրան ներկայացվել է առաքելության գործունեությունը տեղում, նա հանդիպել է Նիդեռլանդների անձնակազմի հետ և միացել է պարեկային խմբին Խաչիկ գյուղի տարածքում։ Ներկայումս ԵՄ դիտորդական…