Սահմանդրական դատարան

  • Կառավարության նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ խոսել է այն նախագծի մասին, որը ենթադրում է՝ 2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը Սահմանադրական դատարանի դատավորը, երբ հրաժարական տա, անկախ նրա տարիքից, կպահպանվեն հրաժարականի պահին ստացած աշխատավարձը, հավելավճարները և սոցիալական երաշխիքները մինչև իր պաշտոնավարման ժամկետի լրանալը: «Վաղ կենսաթոշակի սխեմա է առաջարկվում, որը կիրառվել…

    Եթե տրամաբանությամբ նայենք, դատավորը թոշակի գնալուց ստանում է որոշակի վարձատրություն. Բադասյան
  • Սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշում է կայացրել քննության առնել Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու՝ 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը։ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի որոշմամբ՝ գործի դատաքննությունը կմեկնարկի օգոստոսի 29-ին՝ ժամը 10:00-ին։ Գործի դատաքննությունը կանցկացվի գրավոր ընթացակարգով: Գործով որպես պատասխանող կողմ է ներգրավվել վիճարկվող օրենսգիրքն ընդունած մարմինը՝ Ազգային ժողովը: Համապատասխան որոշումները այստեղ և այստեղ։

    ՍԴ-ն կքննի Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածի սահմանադրականության հարցը