Սամուել Կալու
Ֆրանսիական Լիգա 1-ում ուշագրավ դեպք է գրանցվել։ «Մարսել» – «Բորդո» հանդիպման ժամանակ հյուրերի հարձակվող Սամուել Կալուն անգիտակից ընկել է խոտածածկին։ Դեպքը տեղի է ունեցել առաջին խաղակեսի սկզբնամասում։ Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվել է ուշքի բերել ֆուտբոլիստին, բայց մարզիչը որոշել է փոխարինել նրան։ Ուշագնության պատճառների մասին տեղեկություններ չկան։ Նշենք, որ հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով։ https://www.youtube.com/watch?v=2pF0tcYbbks