Սամվել Երվինյան
Սամվել Երվինյանի և Tonica Project-ի համագործակցությունը արցախցի երեխաների հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ներկայացնում ենք Սամվել Երվինյան և Tonica Project համագործակցությունը արցախցի երեխաների հետ. Երեխաները Սամվել Երվինյանի նվագակցությամբ երգում են «Լորիկ» ստեղծագործությունը։ Սամվել Երվինյանը հայ նշանավոր ջութակահար և կոմպոզիտոր է։
Սամվել Յերվինյանը և Tonica Project-ը ներկայացնում են Կոմիտասի քելե-քելե ստեղծագործությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Սամվել Յերվինյանը և Tonica Project-ը ներկայացնում են Կոմիտասի քելե-քելե ստեղծագործությունը:
Կապույտ թռչուն. Աշխարհահռչակ ջութակահար Սամվել Երվինյանի կատարմամբ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Աշխարհահռչակ ջութակահար Սամվել Երվինյանը կատարում է «Կապույտ թռչուն» ստեղծագործությունը։ «Կապույտ թռչուն»-ը հեղինակել է հանրահայտ և տաղանդաշատ կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանը։ Հիշեցնենք, որ մենք անդրադարձել էինք մաեստրոյի «Արի՛, իմ սոխակ» ժողովրդական երգի սեփական կատարմանը։
Հայ ջութակահարները ներառվել են աշխարհի լավագույն 30 ջութակահարների ցանկում
Աշխարհի ամենատաղանդավոր և ամենահայտնի 30 ջութակահարների ցուցակում ներառվել են նաև երեք հայ ջութակահարներ: Նրանք են Սամվել Երվինյանը, Սերգեյ Խաչատրյաը և Արա Մալիքյանը: Ցանկը կազմվել է մի քանի հազար մարդկանց շրջանում կատարված հարցման արդյունքում: Ցուցակը գլխավորում են Իցհակ Պերլմանը՝ ԱՄՆ-Իսրայել, Հիլարի Հանը՝ ԱՄՆ, Մաքսիմ Վենգերովը՝ Ռուսաստան- Իսրայել, Դեյվիդ Գարեթը՝ Գերմանիա, Աննե-Սոֆի Մութերը՝ Գերմանիա:
Արի՛, իմ սոխակ | Աշխարհահռչակ ջութակահար Սամվել Երվինյանի կատարմամբ (տեսանյութ)
Աշխարհահռչակ ջութակահար Սամվել Երվինյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց «Արի՛, իմ սոխակ» ժողովրդական երգի սեփական կատարումը։ Նա իր հրապարակման մեջ գրել է. «Սիրելի ընտանիք, խնդրում եմ՝ լսեք այս զարմանահրաշ մեղեդին: Լսեք օրվա ընթացքում, նախքան քնելը, եւ ինչպես ասեց այն հրապարակող մարդը՝ երբ լարված եք: Սա կհանգստացնի ձեր նյարդերը. Այն օգնում է ինձ հանգստանալ առօրյայից:…





