Սամվել Պետրոսյան
Արցախում ՆԳ նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Սամվել Պետրոսյանը
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին: Ըստ հրամանագրի՝ ՆԳ նախարարի առաջին տեղակալ է նշանակվել գնդապետ Սամվել Պետրոսյանը: ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այսօր համակարգի ծառայողներին է ներկայացրել Սամվել Պետրոսյանին, շնորհավորել, միաժամանակ համոզմունք հայտնել, որ նա իր մասնագիտական կարողություններն ու ծառայողական երկարամյա փորձը այսուհետ ևս կծառայեցնի համակարգի գործունեության արդյունավետությանը:…
Ջավախքցիները փակել են Վրաստան-Թուրքիա միջպետական ճանապարհը
Այս պահին Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում ջավախքցիները փակել են Վրաստան-Թուրքիա միջպետական ճանապարհը: Նրանք արգելում են բեռնատարների տեղաշարժը: Ճանապարհը փակող մարդկանց խոսքերով, այս ճանապահով Թուրքիան Ադրբեջանին զենք է մատակարարում: JNEWS-ի հաղորդմամբ՝ այս պահին գյուղում լարվածությունը նվազել է, ճանպարհը գրեթե բաց է: Կարծախում է գտնվում Վրաստանի խորհրդարանի գործող պատագամավոր Սամվել Մանուկյանը, ինչպես նաև նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը:…


