Սայաթ Նովա պողոտա

  • Հրդեհ Սայաթ-Նովա պողոտայում

    Հրդեհ Սայաթ-Նովա պողոտայում

    Նոյեմբերի 21-ին, ժամը 09։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 33 շենքի մոտակայքում գտնվող եռահարկ շինության տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։

  • Մայիսի 29-ին կսահմանափակվի Խանջյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի հատվածի թունելի երթևեկությունը

    Մայիսի 29-ին կսահմանափակվի Խանջյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի հատվածի թունելի երթևեկությունը

    Մայիսի 29-ին կսահմանափակվի Խանջյան փ. -Սայաթ-Նովա պող. հատվածի թունելի երթևեկությունը Մայիսի 29-ին` առավոտյան ժամը 09:00-ից մինչև 20:00-ն, կսահմանափակվի Խանջյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի հատման մասի, Գետառի նորակառույց փողոցի տրանսպորտային թունելի երթևեկությունը: Տեղում իրականացվելու են լուսավորության արդիականացման աշխատանքներ, ինչով պայմանավորված կդադարեցվի թունելի երկու ուղղությունների 1-ին երթևեկելի գոտիների երթևեկությունը: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը: