Սայտխանով
Միհրան Հարությունյանը խեղդող հնարքով հաղթել է MMA երրորդ մենամարտում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
MMA-ում իր երրորդ մենամարտն անցկացրեց Ռիոյի oլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը: Մենամարտը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին Մոսկվայում՝ «Լուժնիկի» մարզապալատում։ Մեր ըմբիշը առաջին ռաունդում խեղդող հնարքով հաղթել ուզբեկ է Մուրատխան Սայտխանովին: Նշենք, որ այս մրցաշարում սա Հարությունյանի երրորդ հաղթանակն է։

