Սանիկ
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա հայտնում է, որ դադարեցրել է Հրայր Թովմասյանի սանիկի շահերի պաշտպանությունը: «Նորայր Փանոսյանի (Հրայր Թովմասյանի սանիկի) խնդրանքով դադարեցնում են նրա շահերի պաշտպանությունը, իմ տեղը զիջելով ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ պարոն Հ.Քոչարյանին: Մաղթում եմ հաջողություն, անդավաճանություն և խելք: Բարին ընդ ձեզ)))»,-ասվում է գրառման մեջ: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10218081926502850&id=1327886913
Արդարադատության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Նորայր Փանոսյանը քիչ առաջ կալանավորվեց: Որոշումը հրապարակեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի: Նորայր Փանոսյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել էր Քննչական կոմիտեն։ Ձերբակալվել է Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյան․ ՔԿ Քննչական կոմիտեում լինելու ընթացքում ձերբակալվածի ինքնազգացողությունը վատացել էր: Մամուլում տեղեկություն էր հրապարկվել, թե Փանոսյանի սիրտը…